Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեկնարկել են «TurAz Qartalı – 2026» համատեղ թռիչքա-տակտիկական զորավարժությունները: Դրա մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման ոլորտում փորձի փոխանակման նպատակով:
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանում:



























