Սպիտակ տունը չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակացույցում փոփոխություններ մտցնելու հնարավորությունը Վաշինգտոնում շաբաթ օրը անցկացված գալա-երեկոյի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո:
«Մենք հսկայական պատասխանատվություն ենք համարում նախագահի և ամբողջ կաբինետի առավելագույն անվտանգության ապահովումը: Հետևաբար, մշտապես անվտանգության մակարդակի բարձրացման ուղիներ ենք փնտրում»,- նշել է մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հայտնում է CNN-ը:
Նա հայտարարել է, որ Թրամփը գոհ է մնացել անվտանգության միջոցառումներից, որոնք ձեռնարկվել էին շաբաթ երեկոյան Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ, սակայն արձանագրությունների վերանայումը, այնուամենայնիվ, ողջամիտ քայլ է:




























