Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա և հանդիպել իր իտալացի գործընկեր Գվիդո Կրոզետոյի հետ։ Դրա մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ։