Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ իրենք «կործանման եզրին են»: Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ «բացենք Հորմուզի նեղուցը», քանի որ փորձում են կարգավորել իրենց ղեկավարության հետ ստեղծված իրավիճակը (ինչը, ես հավատում եմ, նրանք կկարողանան անել)»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը չի նշել, թե Իրանի ղեկավարությունից կոնկրետ ով է կապ հաստատել իր հետ։