Եվրոպական միությունը դիմել է Իսրայելին այն ռուսական նավի առնչությամբ, որն, ըստ Ուկրաինայի, տեղափոխում էր իրենից գողացված հացահատիկ, և որին թույլատրվել էր խարիսխ գցել Իսրայելի Հայֆա նավահանգստում. երեքշաբթի հայտնել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչը, հաղարդում է Reuters-ը։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Իսրայելի դեսպանը կանչվել է այն բանի առնչությամբ, ինչը նա՝ Ուկրաինայից երկիր հացահատիկի մատակարարումների թույլտվության հարցում Իսրայելի անգործություն է որակել։
«Մենք դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք օգնում են ֆինանսավորել Ռուսաստանի անօրինական ռազմական գործողությունները և շրջանցել ԵՄ պատժամիջոցները, և նախկինի պես պատրաստ ենք հակազդել նման գործողություններին՝ անհրաժեշտության դեպքում սև ցուցակում ներառելով երրորդ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց,- ի պատասխան իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին՝ հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Անուար Էլ-Անունին։ - Այդ հարցով մենք դիմել ենք Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը»։
Կիևը համարում է, որ չորս շրջաններում արտադրված ամբողջ հացահատիկը, որոնք Ռուսաստանն իրենն է հայտարարել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իրենն է: Ավելի վաղ Ուկրաինան բողոքել էր նաև այդ հացահատիկն այլ երկրներ արտահանելու դեմ։





























