Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2534 և վիրավորվել 7863 մարդ, հաղրոդում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ տարհանման կենտրոններում ապաստանած տեղահանված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 120 հազարը։
Միաժամանակ, այդ կենտրոններում տեղահանված ընտանիքների թիվը հասել է մոտ 31 հազարի։





























