Իրանի ԻՀՊԿ-ի «Համզա Սայեդ աշ-Շոհադա» շտաբը հայտնել է «ահաբեկչական գործողություններ ծրագրող վարձկաններին և երկրի շահերին դավաճանած անջատողական խմբավորումներին օպերատիվ հարված հասցնելու մասին», հայտնում է Tasnim-ը։
Գործողության ընթացքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, դրանց թվում՝ Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ, զինամթերք, մարտական նռնակներ, անձը հաստատող կեղծ փաստաթղթեր և արբանյակային կապի Starlink սարքավորումներ։
Քրդստան նահանգում ևս 4 մարդ է ձերբակալվել։
«Համզա Սայեդ աշ-Շոհադա» շտաբը դավաճան ահաբեկչական տարրերին նախազգուշացնում է, որ նրանց գործունեությունը լիակատար հետախուզական վերահսկողության տակ է, և հյուսիսարևմտյան շրջանի անվտանգության դեմ ցանկացած գործողության կամ մտադրության դեպքում կտրվի վճռական և անխուսափելի պատասխան՝ առանց ներողամտության»,- նշվում է հաղորդագրության մեջ։





























