Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երեքշաբթի հայտարարել է, որ իր ներկայիս առաջնահերթությունը գների, հատկապես էներգակիրների վրա գնաճային ճնշման զսպումն է՝ հաշվի առնելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի հետևանքները, հայտնում է AFP-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Մելոնիին հարցրել են՝ արդյոք Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած գների աճի ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումները կարո՞ղ են կրճատել պաշտպանության ոլորտում նախատեսված ծախսերը։
«Չխուսափելով պաշտպանության ոլորտում իմ պարտականություններից... Այժմ ես պետք է առաջնահերթություն տամ նրան, ինչ տեղի է ունենում տնտեսական մակարդակում»,- ասել է Իտալիայի վարչապետը։
Նա հավելել է, որ պաշտպանության ծախսերը մնում են «բացարձակ առաջնահերթություն»։
«Ներկայիս միջազգային ճգնաժամի պայմաններում, որին մենք բախվում ենք, գներն ու էներգակիրները վերահսկողության տակ պահելու, գնաճային հետևանքները կանխելու հարցը, որոնք ակնհայտորեն զսպում են ՀՆԱ-ի աճը, պետք է դիտարկել որպես առաջընթաց քայլ»,- ասել է նա։




























