Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով Ալեքսանդր Պովետկին (Ռուսաստան) - Մարկո Հուկ (Գերմանիա) չեմպիոնական գոտու համար մենամարտի նախաշեմին գերմանացի բռնցքամարտիկը վարձել է 36 թիկնապահ, որոնցից երկուսն օրական 24 ժամ հսկում են մարզիկին։
Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ Հուկը լուրջ սպառնալիքներով անանուն նամակ է ստացել, ինչից հետո որոշել է թիկնապահներ վարձել։
Նամակի հեղինակը գրել է, որ բռանցքամարտիկն ու իր ընտանիքը վտանգի մեջ են։ Նամակում նշված է նաեւ, որ մարզիկն արդեն զզվեցրել է իր ցուցադրական պահվածքով։ Նամակի հեղինակը Հուկին խորհուրդ է տվել վերադառնալ հայրենիք (բռնցքամարտիկը ծնվել է Սերբիայում)։
WBA վարկածով չեմպիոնական գոտու Ալեքսանդր Պովետկին - Մարկո Հուկ մենամարտը կկայանա փետրվարի 25-ին Շտուտգարտում։




























