Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների դատախազությունների միջեւ համագործակցության խորացմանը եւ ընդլայնմանը, նաեւ ԼՂՀ դատա-իրավական համակարգում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը:




























