Վաղը՝ նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը տեղի կունենա լեհ պաշտոնակցի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:
Բոգդան Կլիխը հանդիպումներ կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ի դեպ, Կլիխն արդեն հասցրել է լինել Ադրբեջանում եւ Վրաստանում:




























