Թուրքիայում ավարտվել է արհմիությունների կազմակերպած նախազգուշական մեկօրյա գործադուլը։ Թուրքական Radikal-ի տեղեկացմամբ՝ չնայած ավարտվեց գործադուլը, սակայն քննարկումները չավարտվեցին եւ շատ հարցեր լուծված չեն։ Գործադուլը կազմակերպած արհիմությունների ղեկավարների հասցեին կոշտ քննադատություններ եղան։ Սակայն արհմիությունների ղեկավարները պնդում են, որ ազգաբնակչությունը աջակցում է իրենց։

NEWS.am-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ին թուրքական 5 խոշորագույն արհմիություններ, որոնց մեջ էր նաեւ մոտ 400 հազար անդամ ունեցող Kamu-Sen-ը, հայտարարել էին նախազգուշական գործադուլ։ Թուրքիայում կաթվածահար էր եղել երկաթուղային հաղորդակցությունը։ Գործադուլավորները բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից եւ սոցիալական վիճակից։

Անկարայում հավաքված ցուցարարները, սոցիալիստական կուսակցության դրոշները ձեռքներին, բախվել էին ոստիկանության հետ։ Ցուցարարները փայտերով հարվածել էին ոստիկաներին, որի պատճառով ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել։