Թուրքիայում իրենց հանգիստն անցկացրած եւ թուրք տղամարդկանց կողմից խաբված անգլիացի կանայք Facebook-ում խումբ են ստեղծել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ անգլիացի կանայք Facebook-ում բացել են Turkish Love Rats ( Թուրքական սիրո առնետները) խումբը, որտեղ ներկայացվում է, թե Թուրքիայում ինչպես են խաբում եւ թալանում անգլիացի կանանց եւ աղջիկներին։
Խմբի մասնակիցները պատմում են, թե ինչպես են ընկել խաբեբա թուրք տղամարդկանց ծուղակը։




























