Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի գլխավոր թեման կդառնա Սիրիայի իրավիճակը: Այդ հարցի քննարկման համար այնտեղ հրատապ բանավեճեր են նշանակվել:
Նրանում մասնակցություն կունենան Սիրիայի ճակատագրի նկատմամբ բազմիցս հետաքրքրություն ցուցաբերած երկրները` Պարսից ծոցի պետությունները, ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Դեռեւս որոշված չէ նիստի ձեւաչափը, սակայն Մարդու իրավունքների խորհրդում խոստանում են, որ խնդիրն էապես կվերանայվի, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Վերջին օրերին սիրիական թեման ավելի առանցքային է դառնում ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ Եվրամիությունում: ԵՄ-ն նախօրեին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ էր ընդունել: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ը սիրիական ընդդիմությունը ճանաչել էր միակ օրինական ուժը` դրանով մերժելով Բաշար Ասադի եւ նրա կառավարության օրինականությունը: Վերջապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Ալեն Ժյուպեն լավ գաղափար է համարել Միջազգային քրեական դատարանի միջոցով սիրիական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելը:




























