Փաստորեն, ներկայումս երկրագնդում բոլոր ապրողներն ունեն գեներ, որոնք ժառանգություն են ստացել եգիպտական փարավոններից, արեւելյան բռնապետերից, արքաներից, կայսրերից եւ բարձր ազնվականներից: Դրանում համոզված է մարդու էվոլյուցիայի ոլորտում ամերիկացի մասնագետ  Լարա Բեցիգը:

Գիտնականն իր տեսակետը հիմնավորում է այսպես. երբ 9 հազար տարի առաջ մարդկությունն անցել է երկրագործության եւ ձեւավորվել են իշխանական վերնախավերով պետություններ, թագավորներն ու կայսրերը հարստության հետ մեկտեղ ստանում էին համարյա անսահմանափակ իրավունք երիտասարդ կանանց նկատմամբ: Դրա հետեւանքով աշխարհի հնագույն տիրակալներն ունենում էին բազմաքանակ սերունդ:

Բեցիգը համոզիչ օրինակ է բերում` Մոնղոլյան կայսրության հիմնադիր Չինգիզ խանը: Ըստ մասնագետների հաշվարկների` այժմ երկրում ապրում են մեծ խանի անմիջական շուրջ 16 միլիոն արական սեռի  հետնորդներ: Չինգիզ խանի ժամանակակցի համար այս թիվը կազմում էր 800 մարդ: Եւ դա բնորոշ է բոլոր հնագույն հասարակությունների համար, կլինի դա Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում կամ Հարավային Ամերիկայում:

Այսպես, ըստ 7-րդ դարի պաշտոնական պատմական ժամանակագիրների` չինական Սույ դինաստիայի Յան կայսրն ունեցել է 100 հազար կին: Իսկ  3,2 հազար տարի առաջ ապրած եգիպտական փարավոն Ռամզես Մեծն ունեցել է առնվազն 200 երեխա, գրում է  «Նովոպոլիտիկան»:

Հետեւաբար, եզրակացնում է մասնագետը, ժամանակակից մարդկանց գենետիկ կոդում պահպանվում են բռնապետերի եւ թագավորների կայուն հետքերը: