Օհայո նահանգի Շարդոն քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության զոհ է դարձել երեք դպրոցական:
Հիվանդանոց տեղափոխված չորս վիրավորներից երկուսը մահացել են` 16-ամյա Դեմետրիուս Հյուլինը եւ 17-ամյա Ռասել Քինգը: Մյուս երկու վիրավորները դեռ հիվանդանոցում են: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեցի է ունեցել Շարդոն քաղաքի միջնակարգ դպրոցում (Քլիվլենդից 50 կմ հեռավորության վրա): Բարձր դասարանցիներից մեկը դպրոցի ճաշարան է մտել նախաճաշի ժամանակ եւ կրակ բացել ընկերների վրա:
Տուժածներն ուղղաթիռով մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել: Մի քանի ժամ անց երեխաներից մեկը` 16-ամյա Դենիել Փարմերթորը մահացել է:
Դեռահաս մարդասպանը ձերբակալված է: Անմիջապես հրաձգությունից հետո նա փորձել է փախչել, սակայն նրա հետեւից հասել եւ բռնել է ուսուցիչը: Կրակողի անունն արդեն հայտնի է. նա 17-ամյա Թի Ջեյ Լեյնն է:
Նախքան ողբերգությունը, մի քանի օր առաջ Լեյնը համացանցում գրել էր, որ պատրաստվում է դպրոց զենք բերել, սակայն նրա խոսքերը ոչ ոք լուրջ չէր ընդունել:
Շրջանի բոլոր դպրոցները, որտեղ կատարվել է ողբերգությունը, փակ են, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:



























