Ամերիկյան Օհայո նահանգի Չարդոն քաղաքում անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել, ինչի հետեւանքով սովորողներից մեկը սպանվել, եւս չորսը վիրավորվել են:

Ինչպես Associated Press-ին հղում անելով տեղեկացնում է  BBC Russian-ը, հրաձիգին արդեն բռնել են:

Ականատեսների խոսքով` հրաձիգը, որի անունը չի հայտնվում, եւս տեղի դպրոցի աշակերտներից  է: Որոշ տվյալներով` չարագործը իր մտադրությունների մասին զգուշացրել է Twitter սոցիալական կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: