Վայոմինգ նահանգում ընտրողների մեծամասնությունն իրենց ձայները տվել են Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին:

Ռոմնին ստացել է ընտրողների 39%-ի աջակցությունը: Երկրորդ տեղում է նախկին սենատոր Ռիկ Սանտորումը 33%-ով: Երրորդ եւ չորրորդ տեղերում են կոնգրեսական Ռոն Փոլը (20%) եւ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը (8%):

Քվեարկությանն ընդհանուր  առմամբ մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Ռոմնին հաղթանակ էր տարել Արիզոնայի եւ Միչիգանի փրայմերիզներում: