Մարդկությունը «խոզի» եւ «թռչնի» գրիպներին դեռ կարգին չընտելացած, բժիշկներն արդեն զգուշացնում են «մկան» գրիպի մասին: Ճիշտ է, նրանք հանգստացնում են` ասելով, որ այն մարդուն չի փոխանցվում, սակայն կենդանածին նախորդ վարակների դեպքում էլ էին նույնն ասում, այնպես որ, դրանց մուտացիայից ոչ ոք ապահովգրված չէ:
А գրիպի նոր տեսակը հայտնաբերվել է Գվատեմալայի չղջիկների մոտ եւ, գիտնականների խոսքով, թեւաւոր կաթնասունների գրիպը գիտության պատմության մեջ առաջին անգամ է հայտնաբերվել: Բարեբախտաբար, իր ներկա ձեւով այն մարդկանց առողջության համար վտանգ չի ներկայացնում, ասում են ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության կենտրոնում: Մարդկանց օրգանիզմում կամ թեկուզ հավի ձվերում այդ վարակն աճեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են ավարտվել:
Բայց եթե վարակը խառնվի ավելի ավանդական տեսակի հետ, կարող է տեսականորեն փոխակերպվել գենային մակարդակով, ինչն ավելի վտանգավոր է, գրում է MedikForum-ը:




























