Բողոքի ելած ուսանողները գրավել են Բարսելոնի համալսարանի շենքը: Իսպանական հեռուստատեսությունը հաղորդում է, որ փակվել են դեպի համալսարան տանող բոլոր ճանապարհները: Բողոքի ակցիային մասնակցող ուսանողներն այդկերպ խոչընդոտում են այն ուսանողներին ու դասախոսներին, ովքեր չեն միացել հայտարարված բողոքի գործողություններին:

Համալսարանի ռեկտորատը հայտարարել է առնվազն 5 ֆակուլտետներում դասերն ընդհատելու մասին, հաղորդում է «Ռոսբալտը»: Իրավապահ ուժերը դեռ չեն խառնվում:

Բողոքի ակցիան Իսպանիայում սկսվել է փետրվարի 29-ին, տասնյակ հազարավոր ուսանողներ եւ դպրոցականներ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը կրթության ծախսերը կրճատելու դեմ:

Ուսանողները կառավարությունից պահանջում են կրթությունը դարձնել առաջնահերթ ուղղություն, քանի որ իրենք կարծում են, որ դրանից է կախված երկրի ապագան: