Շատ ավելի  լավ է, երբ արտակարգ դրությունը կարգավորվում է օրենքով: Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է  «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: 

Ըստ նրա` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի ընդունումն արդարացված է:  «Տվյալ ոլորտի համար օրենսդրական դաշտը գոյություն ունի բազմաթիվ երկրներում, որոնք նախատեսել են իրենց գործողություններն արտակարգ դրության դեպքում», – ասել է  Բիշարյանը:

Ըստ նրա` եթե ընդդիմությունն օրենքը հակասահմանադրական է համարում, նա կարող է այն բողոքարկել Սահմանադրական դատարանում: «Մենք ոչ մի  տարակարծություն Սահմանադրության առումով չենք տեսնում», – ավելացրել է Բիշարյանը:

Հիշեցնենք, որ հայկական ընդդիմությունը կտրուկ քննադատել է օրինագիծը, որը թույլատրում է Զինված ուժերի օգտագործումը արտակարգ իրավիճակների դեպքում: Նա պնդում է, որ Սահմանադրությունն արգելում է Զինված ուժերի միջամտությունը քաղաքական գործընթացներին: