Ռուսաստանում գազի բալոնի պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել հերթական արտակարգ պատահարը: Այս անգամ պայթյուն է որոտացել Սանկտ-Պետերբուրգի «Խարբին» ռեստորանում, որից հետո հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների` տուժել են ութից ինը մարդ, ընդ որում` երկուսը ծանր վիճակում են:
Բոլոր տուժածները չինացիներ են` ռեստորանի աշխատակիցները: Հաստատությունը բացվում է ժամը 12-ին, այդ պատճառով էլ այնտեղ այցելուներ չեն եղել:
ԱԻՆ-ում հայտնել են, որ 11.40-ին հրդեհին վերագրվել է առավելագույն բարդության 1-բիս համարը:
Հինգհարկանի բնակելի շենքի պայթյունի ժամանակ քանդվել է առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ անցումը: Այրվում է երկրորդ հարկի բնակարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























