Տրապիզոնի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանը հրապարակել է Հրանտ Դինքի սպանության գործով ծառայողական թերության համար մեղադրվող Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզի եւ մյուս 7 մեղադրյալների նկատմամբ կայացրած որոշումը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշման մեջ նշվել է, թե Ալի Օզը եւ մյուս զինվորականները Դինքի սպանությունից ամենաքիչը 6 ամիս առաջ տեղյակ են եղել սպանության նախապատրաստաման մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել այն կանխելու համար։ Դատարանը ծառայողական անփութության համար Ալի Օզին եւ Մեթին Յըլդըզին դատապարտել է 6 ամիս, մյուս մեղադրյալ 4 սպաներին՝ 4 ամիս ազատազրկման։ 2 սպա էլ արդարացվել են՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով։