Ադիգեյում լույս մարտի 2-ի գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, հաղորդում է yuga.ru-ն:

Ողբերգական ելքով վթարը տեղի է ունեցել Բժեդուգհաբլ-Էնեմ ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին: Կրասնոդարի երկրամասի Ռյազնի շրջանում ժամանակավոր բնակվող Հայաստանի 32-ամյա քաղաքացին ՎԱԶ 2106-ով դուրս է եկել ճանապարհի ողորկ մակերեւույթ եւ կորցրել մեքենայի կառավարումը:

«Մեքենան հայտնվել է հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է դիմացից եկող «Գազելին»: Վթարի արդյունքում ՎԱԶ 2106-ի վարորդն ու ուղեւորը` Հայաստանի 24-ամյա քաղաքացին, ստացված վնասվածքներից տեղում մահացել են», – պատմել են Ադիգեյի ՆԳՆ մամուլի ծառայությունում: Փաստի առնչությամբ լրացուցիչ ճշտումներ են կատարվում: