Փետրվարի 18-ին, ժամը 19.30-ին, 37-ամյա Աշոտ Մանուկյանը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ հայրը` Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը, նախորդ առավոտյան, ժամը 10.00-ի սահմաններում, գնացել է Սեւանա լիճ՝ ձուկ որսալու, տուն չի վերադարձել եւ, հավանաբար, ջրահեղձ է եղել:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքները շարունակվել են մինչեւ մարտի 2-ը: Երեկ, ժամը 13.55-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի եւ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները  լճի՝ Կարճաղբյուր գյուղին հարակից հատվածից հայտնաբերել են Ա. Մանուկյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: