Չինաստանը ներդրում է կատարում Եվրոպայի ճգնաժամային տնտեսությունում. Չինական ներդրումային ընկերությունն (China Investment Corp, CIC) այդ նպատակների համար կառավարությունից ստացել է լրացուցիչ 30 միլիարդ դոլար:

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը Сhina Daily-ին հայտնել է, որ ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական ակտիվները թերագնահատվում են, իսկ ներդրումային ռիսկերը նվազում են, այդ պատճառով էլ CIC-ը կարճ հեռանկարային  ներդրումներ կկատարի Եվրոպայում:  

CIC-ն ստեղծվել էր 2007 թվականին` արտասահմանյան նախագծերում ներդրումներ կատարելու նպատակով:  Մինչեւ այժմ  կառավարության հատկացրած միջոցներից նա ծախսել է շուրջ 200 միլիարդ դոլար, գրում է  «Վեդոմոստին»: