Չինացի հնագետները պեղել են Բուդդայի ավելի քան 2 հազար արձաններ եւ դրանց կտորները: Արձանները գտել են արեւելյան Հեբեյ նահանգում:
Չինաստանի հասարակական գիտությունների հնագիտության ինստիտուտի եւ Հեբեյ նահանգի մշակութային ժառանգության ինստիտուտի փոխանցմամբ, հայտնաբերվել են Բուդդայի 2895 արձանիկ եւ դրանց կտորները, որոնց վերաբերում են Արեւելյան Վեյ եւ Հյուսիսային Ցի (534 -577թթ..) պետությունների ժամանակաշրջանին:
Արձանները ստեղծվել են սպիտակ մարմարից եւ կապույտ քարից, դրանցից մի քանիսը ներկված կամ ոսկեջրված են: Արձանիկների բարձրությունը 20 սմ-ից մինչեւ մարդու հասակի բարձրության է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:




























