Ռուսաստանն ունեցավ այն ընտրությունը, որը պետք է ունենար եւ ունի: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա հիշեցրել է, որ ինքը երկար տարիներ դիվանագիտական ներկայացուցչություն է ղեկավարել Ռուսաստանում եւ, որոշակիորեն ծանոթ է այդ երկրի ներքին խոհանոցին, հետեւաբար կարծում է, որ նրանց հիմնական խնդիրն իրենց ընդդիմության մեջ է:

«Այս տարիների ընթացքում Ռուսաստանի ընդդիմությունը չկարողացավ միասնական հանդես գալ, անգամ այն պահին, երբ կար Պրոխորովի նման թեկնածու»,-ասաց Հակոբյանը: