Ֆրանսիայի Օրլեան քաղաքում, փետրվարի 23-ից մինչեւ մարտի 4-ը, կայացել է դաշնակահարների միջազգային 10-րդ մրցույթը, որտեղ հայ դաշնակահար Հայկ Մելիքյանն արժանացել է հեղինակավոր մրցանակի:
Այս մրցույթն աշխարհի ամենահեղինակավոր դաշնամուրային մրցույթն է` նվիրված 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտությանը: Մրցույթի առանձնահատկությունը նաեւ տարիքային լայն շրջանակն է, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարներին հանդես գալու այդ մրցույթում: Այս տարի մասնակցել են 27 դաշնակահարներ, այդ թվում նաեւ Հայաստանը ներկայացնող եւ համաշխարհային մեծ ճանաչում վայելող դաշնակահար Հայկ Մելիքյանը, ով մարտի 4-ին կայացած եզրափակիչ փուլում արժանացել է կոմպոզիտոր Անդրե Բուկուրեշլիեւի ֆոնդի հեղինակավոր մրցանակին` «Orion III» ստեղծագործության լավագույն կատարման համար:
Դաշնակահարի հետ հեռախոսով զրուցելիս նա նշեց. «Երբ կիսաեզրափակիչ փուլում նվագեցի Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» սոնատը, այդ օրը բոլորը խոսում էին այս ստեղծագործությունից, ժյուրիի անդամները եւ մյուս մասնակցիներն սկսեցին մեծ հետաքրքրությամբ հարցեր տալ Կոմպոզիտորի եւ ստողծագորխության նոտաների վերաբերյալ: Ես մեծ հպարտություն էի ապրում, որ հայ երաժշտությունն ընկալվեց եւ գերեց ունկնդրին»:
Անդրե Բուկուրեշլիեւը ֆրանսիացի ճանաչված դաշնակահար է, կոմպոզիտոր եւ երաժիշտ: Ծնվել է Սոֆիայում (Բուլղարիա), այնուհետեւ` տեղափոխվել Փարիզ եւ մինչեւ կյանքի վերջ ապրել եւ ստեղծագործել այնտեղ: Նրա մահից հետո Տկն. Բուկուրեշլիեւը հիմնել է ամուսնու անվան ֆոնդ, որն ամեն տարի միջազգային մրցույթներում մրցանակներ է շնորհում Բուկուրեշլիեւի ստեղծագործությունների լավագույն կատարումների համար:
Նշենք, որ 2008թ. դաշնակահար Հայկ Մելիքյանը այս մրցույթից նույնպես վերադարձել է հաղթանակով` այդ անգամ դաշնակահար Սամսոն Ֆրանսուայի անվան:




























