Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր` մարտի 5-ին, տեղի ունեցավ նոր VIP սրահի բացման արարողությունը (ֆոտոռեպորտաժ): Սրահը կսպասարկի նաեւ պաշտոնական պատվիրակություններին: Նախկին VIP սրահը կշարունակի գործել մինչեւ վաղը ժամը 13:00-ն:

«Այս սրահի բացմամբ ավարտին հասցրեցինք 2011 թ. սեպտեմբերին շահագործման հանձնված նոր ուղեւորային համալիրը»,- կարմիր ժապավենը կտրելուց հետո լրագրողներին ասաց օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: Նրա տեղեկացմամբ` ուղեւորային համալիրի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 160 մլն դոլար:

VIP սրահն ունի առանձին մուտք եւ առանձնացված ավտոկայանատեղի:

Նշենք, որ VIP  սրահում գործելու է «Ջազվե» սրճարան, առկա է wi-fi ինտերնետային կապ, տեղադրված են հեռուստացույցներ եւ թռիքչների մասին տեղեկատվություն տրամադրող մոնիտորներ (FIDS): Նորաբաց սրահից օգտվեու սակագինը 30 հազ. դրամ է:

Սրահի բացման արարողությանը մասնակցեցին նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի