Հայկական մշակույթի մի նշանակալից մասը գտնվում է Ուկրաինայի թանգարաններում: Այս մասին  Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ուկրաինացի գիտնական, փիլիսոփա, հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրանա Գայուկը:  Պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են ամենանշանակալի հայկական հուշարձանները,Գայուկը նշել է, որ Ուկրաինայի եւ Ղրիմի հայկական ճարտարապետական հուշարձաններն ավելի մեծ ուշադրության են արժանի:

Նա առաջին տեղում նշել է Սուրբ Աստվածամոր փոխակերպման տաճարը Լվովում, այնուհետեւ` Սուրբ Նիկոլայի Կամենեց-Պոդոլսկի տաճարը,  Լվովի Լիչակովսկում հայ բենեդիկտուհիների եկեղեցին, հայկական եկեղեցին Իվանո-Ֆրամկովսկում եւ պահպանված   այլ  հայկական վանքեր Սնյատինայում, Բերեժաններում, Յազլովցում եւ այլուր:

Փորձագետը նշել է, որ հայկական ժառանգության պահպանումը չի սահմանափակվում միայն պատմական եւ ճարտարապետական առումներով: Ըստ Իրինա Գայուկի` հայկական ժառանգության պահպանումը նաեւ նրա ուսումնասիրման եւ պահանջների խնդիրն է:
Ուկրաինայում ամենահարգված հայկական պատմական նմուշներից է Կամենեց-Պոդոլսկի Հայկական Աստվածամոր կերպարը, որը վերականգնվել է մասնագետների կողմից եւ կցուցադրվի Կիեւում` Բոգդան եւ Վարվարա Հանենկոների անվան արվեստների թանգարանում: