Հայաստանում, մարտի  6-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն 6-ի երեկոյան ժամերին եւ 8-ի գիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ:

Քամին հյուսիս-արեւմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ,  լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 3-5, 7-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը եւս 3-5  աստիճանով: 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:

Երեւանում, մարտի  6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,  մարտի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: