ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները, ովքեր մասնակցել են Ռուսաստանի նախագահի ընտրություններին, հայտարարել են, որ ընտրությունների հաղթողը հայտնի է դարձել առաջին փուլից հետո, կրկնակի քվեարկության կազմակերպման կարիք չկա:

Այդուհանդերձ առաքելության ներկայացուցիչները կարծում են, որ բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ապահովվել:

Դիտորդների մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր թեկնածուները կարող էին օգտվել լրատվամիջոցներից, սակայն վարչապետին տրամադրվել է բացահայտ արտոնություն` այդ ոլորտում: Բացի այդ, նրան օգտին գործի են դրվել պետական ռեսուրսները` տարածաշրջանային մակարդակով:

Միջազգային դիտորդները կարծում են, որ հիմնական խախտումները արձանագրվել են ձայների հաշվարկման ժամանակ:
Այդուհանդերձ, ընտրություններում «բացահայտ հաղթողը որոշվեց, նա ընտրվեց բացահայտ մեծամասնության ձայներով եւ երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն չկա»:

Միաժամանակ դիտորդները նշել են, որ ընտրությունների ընթացքում սահմանափակումներ են եղել: Հայտարարության մեջ նշվում էր, որ այս ընտրություններում թեկնածուները հավասար մակարդակով չէին պայքարում, բացի այդ, դիտորդների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել ընտրական գործընթացի ամբողջականության հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիտորդների կարծիքով, անհրաժեշտ է մանրամասն հետազոտել ընտրությունների ընթացքում գրանցված հնարավոր խախտումները:

Նշվում է, որ առաքելությունը երկու ամիս անց հանդես կգա ընտրությունների մասին զեկույցով: