Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը մեղադրել է միջազգային դիտորդներին այն բանում, որ նրանք ավելի շատ հետաքրքրվում են ոչ թե Ռուսաստանի ընտրություններով, այլ փակ ռազմական օբյեկտներով: Իհարկե անհայտ է, թե որտեղից է ԿԸՀ-ի նախագահը նման հավաստի տեղեկություն ստացել, հստակ օրինակներ նա չի բերել:
«Փաստորեն, միջազգային դիտորդական ինստիտուտը մի քանի կազմակերպությունների համար վերածվել էր քաղաքական տեղեկատվության հավաքման գործիքի, իսկ երբեմն նաեւ` ռազմաքաղաքական», – հայտարարել է Չուրովը մամլո ասուլիսում, հայտնում է gazeta.ru-ն:
Իսկ հետո շարունակել է. «Դիտորդները գնալով ավելի շատ են ցանկանում ներթափանցել սահմանային շրջաններ, փակ միջուկային կենտրոններ, հրթիռային կենտրոններ եւ այդպես շարունակ: Նմանատիպ ցանկություն ունեցողների թիվն աճում է»:



























