Եմենում, մարտի 4-ին, իսլամական գրոհայինները հարձակվել են ափամերձ անցակետի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Եմենի Աբյան նահանգի վարչական կենտրոն Զինջիբար քաղաքում: Զոհվել է 106 մարդ:
Ըստ տեղական լրատվամիջոցների` մարտերում սպանվել են կառավարական բանակի 78 զինվոր եւ տեղական խմբավորման 28 ծայրահեղական, որոնք կապված են ուլտրաարմատական միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության հետ: Գերի է վերցվել 55 եմենցի զինվորական:
Երկրի կառավարությունն այս ակցիաները գնահատում է որպես երկրում իրավիճակն ապակայունացնելու ձգտում, որտեղ նոր են տեղի ունեցել վերջին 33 տարում առաջին ոչ այլընտրանքային նախագահական ընտրությունները, հայտնում է KM.RU-ն:




























