Հայտնի է դարձել, որ եւս երեք հայ է ձերբակալվել Լոս Անջելեսի ոստիկանության կողմից մարմնավաճառի ծառայություններից օգտվելու մեղադրանքով:

Ինչպես հայտնում է Los Angeles Daily News-ը, ձերբակալվածների մեջ են նաեւ 62-ամյա Սարգիս Թունյանը, 34-ամյա Էդիկ Հախնազարյանը եւ 62-ամյա Չառլզ Ստեփանյանը:

Նշենք, որ Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը հատուկ գործողություն էր իրականացրել  Սան Վելլիի Լենքերշիմ բուլվարում` ձերբակալելով առնվազն 16 մարդու: Նրանցից երեքը հայեր էին: Այնուհետ ձերբակալվածների թիվը հասավ 34-ի, իսկ կասկածյալ հեյերի թիվը` 6-ի:

Նրանց առաջիկայում մեղադրանք է առաջադրվելու: Լենքերշիմ բուլվարը հայտնի է որպես մարմնավաճառների հավաքատեղի: