Հայաստանի ոստիկանությունը հետախոզում է հայտարարել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ բանտարկյալներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի նկատմամբ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը փախուստի էին դիմել նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում: Քոչարյանն ու Ենոքյանը մի քանի տարի առաջ փախուստի էին դիմել նաեւ «Գորիսի» ՔԿՀ-ից: 10 շաբաթ անց, սակայն, նրանք կալանավորվել ու տեղափոխվել էին արդեն Երեւան` «Նուբարաշեն» ՔԿՀ։




























