Նոյեմբերի 29-ին Երեւանում դանակահարել են մի աշակերտի, որը գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանին Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, նշված հասցեում, անհայտ անձը, չպարզված հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքի հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել Սոս Մելքոնյանին, որը գիտակցության չգալով, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: