Վրաստանում գործող թուրքական կազմակերպությունները մահմեդական «Կուրբան բայրամի» կապակցությամբ, մատաղի միս են բաժանել 6 հազար աղքատի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքէջը։

Թուրքական կազմակերպություններին աջակցել է նաեւ Վրաստանի նախագահի տիկնոջ կողմից ստեղծած «SOCO» բարեգործական հիմնադրամը։

Թուրքական կազմակերպությունները մահմեդական «Կուրբան բայրամի» տոնական մատաղի միսը բաժանել են Թբիլիսիում, Բաթումում, Քութիասում, Մառնեուլում՝ 6 հազար աղքատ ընտանիքի։