NEWS.am-ի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանությունն արդեն բացահայտել է նոյեմբերի 29-ին Երեւանում կատարված սպանությունը:
Հիշեցնենք, որ Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանին դանակահարել էին Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանում: Երեխային տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, նշված հասցեում, անհայտ անձը, չպարզված հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքի հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել Սոս Մելքոնյանին:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Սոս Մելքոնյանը ժամանակին Երեւանում հայտնի թաղային հեղինակություն Բենիկ Գժոյանի եղբոր թոռն է, նա Ալբերտ Գժոյանի որդին է, սակայն գրվում էր մորական պապի ազգանունով: Ի դեպ, մեր աղբյուրը նշեց, որ սպանությունը բացահայտվել է, Սոսին բնակարանում ծեծի են ենթարկել երեք հոգի, որոնցից մեկն էլ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան: Մեր աղբյուրի պնդմամբ՝ գործով արդեն կան ձերբակալվածներ:




























