Անգլիական The Guardian պարբերականը ձեռք է բերել Սիրիայի նախագահ Ասադի կնոջ՝ Էսմա Ասադի էլեկտրոնային նամակագրությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նամակներից մեկում Քաթարի էմիրի աղջիկը՝ Միյասե ալ-Սանին Ասադի կնոջը ասել է, թե Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը ցանկանում է նրա էլ.փոստի հասցեն։ Էսմա Ասադը պատասխանել է, թե ինքն իր էլ.փոստի հասցեն տալիս է միայն ընտանիքի անդամներին եւ ընկերներին, իսկ Սիրիայի նախագահին ուղղված Էրդողանի վիրավորանքներից հետո Էմինե Էրդողանն այդ 2 կատեգորիաներից ոչ մեկի մեջ չի մտնում։