Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կոտրվող ու զիջող մարդ չէ եւ եւ որքան էլ պնդեն չի մտնելու ՀՀԿ: Այս մասին, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Տիգրան Կարապետյանը:

«Ես զիջող չեմ, եթե զիջող լինեի, վաղուղ կզիջեի ու լեզու կգտնեի հետները: Հիշում եք, ասում էին ՀՀԿ-ական ա, առաջարկում էին մտնել ՀՀԿ, նորից առաջարկեցին: Չի կարելի այդպես ասել: Ես չեմ մտնելու ոչ մի կուսակցություն եւ ոչ մեկն ինձ չի կոտրելու: Ասում էին Սերժի մարդն ա: Ես Կարապետյանն եմ, Տիգրան Կարպետյանը, հայ ժողովրդի զավակը: Այդպիսինն էլ կմնամ, ուշ է փոխվելու համար եւ դա իմ արյան մեջ չկա»,-ասաց նա:

Տիգրան Կարապետյանի խոսքով, ներկա իշխանավորների բախտները բերել է, որ բոլոր հզոր լավ տղաները թքեցին ու հեռացան երկրից: Մնացել են, ըստ նրա, մարդիկ, ովքեր ասում են. «Շեֆ ջան, ոնց ասես, ընենց էլ կլինի», սեւին սպիտակ ասեն սպիտակին սեւ:

Ի դեպ Տիգրան Կարապետյանը նշեց, որ Արտաշատում, որտեղ առաջադրվել է, հեռուստացույց եւ, այլ օգնություններ չի բաժանի եւ ընտրողներին կգրավի «հոգու մաքրությամբ»: