Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2012 թ. պետական բյուջեից կստանա 24.5 մլն դրամ լրացուցիչ գումար` աշխատավարձերի եւ հավելավճարների համար: Այդ մասին այսօր` մարտի 15-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության` հավելավճարների նպատակն է ՏՄՊՊՀ անդամների աշխատավարձերը համապատասխանեցնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների դրույքաչափերին:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն ունի 7 անդամ, ներառյալ Հանձնաժողովի նախագահը:




























