Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը չնախանշված հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ:
Այդ հանդիպման ընթացքում քննարկվել է Աֆղանստան հավելյալ զորախումբ ուղարկելու հարցը: Սպասվում է, որ արդեն այսօր ԱՄՆ-ի նախագահը կհայտարարի Աֆղանստան 10 հազարանոց հավելյալ զորախումբ ուղարկելու մասին: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























