ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը ծրագրում է հունվարի վերջին տարածաշրջանային այց կատարել Հարավային Կովկասի երկրներ: Այդ մասին հայտարարել է Լենմարկերն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
«Մենք կայցելենք Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան ու այդ երկրների ղեկավարների հետ կքննարկենք ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, նաեւ տարածաշրջանային հարցեր»,- հայտարարել է Լենմարկերը:
Այցի ժամկետը, նրա խոսքով, դեռ հստակեցված չէ, եւ «կախված է Ուկրաինայում ընտրությունների ընթացքից»:
Նշենք, որ այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է անցկացրել Գորան Լենմարկերի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:




























