Հայաստնի մշակույթի նախարարության եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից արտերկրում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 միջազգային միջոցառումների ծրագրի շրջանակներում Լիտվայի Կաունաս քաղաքաքի Պետական ֆիլհարմոնիայիում տեղի է ունեցել համերգ` իտալացի ջութակահար Պավել Բեռմանի եւ հայազգի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ:

Համերգին հնչել են Կլոդ Դեբյուսիի, Սեզար Ֆրանկի, Սերգեյ Պրոկոֆյեվի, Կոմիտասի գործերը, ինչպես նաեւ կայացել է գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Ֆրանց Հյումմելի «Կիլիկիա» ստեղծագործության պրեմիերան:

Համերգին, ի թիվս բազմաթիվ հանդիսատեսների, ներկա էին Կաունասի քաղաքային իշխանության, Լիտվայում ՀՀ դեսպանության, Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շաոլյայի եւ Վիսագինասի հայ համայնքների ներկայացուցիչները: