Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նոր ղեկավար ունի: Այդ պաշտոնը ստանձնել է 62-ամյա Յուկիյա Ամանոն, ով այդ պաշտոնում փոխարինում է Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ էլ-Բարադեյին, որը 12 տարի ղեկավարում էր կազմակերպությունը:
Նշենք, որ Ամանոն 2005 թվականից Ճապոնիայի ներկայացուցիչն էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում: Գործակալության տնօրեն նա ընտրվել է այս տարվա հուլիսին եւ այսօր ստանձնում է պաշտոնը:




























