Գերմանիայում Steiger Award մրցանակաբաշխության կոմիտեն  չեղյալ է հայտարարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախատեսված   Steiger Award մրցանակը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության կոմիտեն հայտնել է, թե Թուրքիայի վարչապետի համար նախատեսված մրցանակի չեղյալ է հայտարարվում, քանի որ նա չի մասնակցել մրցանակների հանձնման արարողությանը: Էրդողանը չեղյալ էր հայտարարել Գերմանիա այցը, երբ տեղեկացել էր Աֆղանստանում 12 թուրք զինվորականների մահվան մասին:

Hurriyet-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Steiger Award-ին արժանացած երաժիշտ Լու Ռիդը եւս չի մասնակցել մրցանակների հանձնման արարղությանը, սակայն նրա մրցանակը չեղյալ չի հայտարարվել:

Նշենք, որ Էրդողանին պետք է հանձնվեր  հանդուժողականության համար Steiger Award մրցանակը, սակայն այն  բողոքի ալիք է բարձրացրել Գերմանիայում ապրող հայերի, քրդերի, ասորիների, ալեւիների մոտ: Դժգոհությունների արդյունքում մրցանակի անվանակարգը փոխեցին` անվանելով այն թուրք-գերմանական բարեկամության մրցանակ:

2005 թվականից հանդուրժողականության, հայրենասիրության, երաժշտության եւ մի շարք ոլորտներում աչքի ընկած անձանց հանձնվում են Steiger Award մրցանակներ։ Այս տարի մրցանակաշխությունը տեղի ունեցավ մարտի 17-ին Բոխում քաղաքում։