Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեայում անցկացվելիք Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը` նշելով, որ Օբամա-Էրդողան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին:   Ռոդեսի խոսքով` հանդիպմանը քննարկվելու են Սիրիայի հետ կապված իրադարձությունները, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներն ու Իրանի միջուկային խնդիրները: