Հայաստանի կառավարության այսօրվա` մարտի 22-ի նիստը սկսվեց տոնական շնորհավորանքներով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորեց կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանին, այնուհետ` սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ;
«Այսօրվա նիստը սկսում ենք տոնական տրամադրությամբ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: Նշենք, որ Ա. Ենգոյանը վարչապետից ստացավ ծաղկեփունջ, իսկ թե ինչ նվեր կստանա Ա. Պետրոսյանը` հայտնի չէ:




























